Արջուկ (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջուկ (այլ կիրառումներ)
Արջուկ (լեհ.՝ Miś), լեհական գեղարվեստական ֆիլմ, կինոկատակերգություն՝ նկարահանված 1980 թվականին։ Այն ժամանակի լեհական հասարակության արտացոլումն է, որն օգտագործում է սյուրռեալիստական հումոր, որպեսզի ինչ-որ կերպ հաղթահարի ժամանակի գրաքննությունը։ Իր հայրենի երկրում այն ստացել է կուլտային կարգավիճակ[2][3][4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ծիածան» մարզական ակումբի նախագահ Ռիշարդ Օխուձկին, որի մականունն «Արջուկ» է, պիտի մեկնի Լոնդոն։ Սակայն սահմանն անցնելու ժամանակ պարզվում է, որ նրա անձնագրից պոկված են մի քանի թերթեր։ Օխուձկին կասկածում է իր նախկին կնոջը՝ Իրենային, որը չէր ուզում թողնել նրան մեկնել արտասահման։ Շատ տարիներ առաջ ամուսինները բանկում կատարել էին ներդրում։ Գումարը ժամանակի ընթացքում նշանակալիորեն մեծացել էր։ Ամուսնալուծության ժամանակ նրանք կատարել են ունեցվածքի բաժանում, սակայն ոչ մեկը չցանկացավ կիսել բանկի գումարը մյուսի հետ։ Ողջ գումարը ստանալուբէ նա, ով առաջինը կհասնի Թեմզայի ափը։ Օխուձկին չի հանձվում ու ցանկացած գնով աշխատում է խանգարել նախկին կնոջը՝ միաժամանակ փորձելով ձեռք բերել նոր անձնագիր։
Ֆիլմը նկարահանվել է Լեհաստանի նորագույն պատմության շրջադարձային ժամանակաշրջանում։ Ռեժիսորի մտահղացմամբ՝ սյուժեն լոկ առիթ էր լինելու ծաղրելու 70-ական թվականներին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության առօրյայի բացասական երևույթները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստանիսլավ Տիմ - Ռիշարդ Օխուձկի, «Ծիածան» մարզական ակումբի նախագահ / Ստանիսլավ Պալյուխ
- Կշիշտոֆ Կովալևսկի - Յան Հոխվանդեր, «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի պրոդյուսեր
- Բրոնիսլավ Պավլիկ - «Ծիածան» մարզական ակումբի աշխատող
- Եժի Տուրեկ - Վացլավ Յաժոմբեկ, «Ծիածան» մարզական ակումբի մարզիչ
- Քրիստինա Պաուլ-Պոդլյասկի - Ալեքսանդրա Կոզել, դերասանուհի
- Բարբարա Բուրսկա - Իրենա, Օխուձկու նախկին կինը
- Վոյցեխ Պոկորա - Վլոդարչիկ, ոստիկանության սպա և հայրենասիրական երգերի համահեղինակ
- Յան Կոցինյակ - ավտոտեսուչ
- Ստանիսլավ Միկուլսկի - պորուչիկ Լեխ Ռիս, քեռի «Լավ Խորհուրդ»
- Զոֆյա Չերվինսկայա - Իրենա № 2
- Հաննա Սկարժանկա - «Ծիածան» մարզական ակումբի հավաքարար
- Զոֆյա Գրաբինսկայա- «Ծիածան» մարզական ակումբի հավաքարար
- Վեսլավա Կվասնևսկայա - «ինքն իրեն նման» շիկահերներից ավագը
- Վեսլավա Նեմիսկա - «ինքն իրեն նման» շիկահերներից կրտսերը
- Եժի Բոնչակ - Խրոստովիչ, «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի պրոդյուսերի օգնական
- Անդրեյ Ֆեդորովիչ - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի նկարահանումների վարորդ
- Յանուշ Զակժենսկի - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի ռեժիսոր
- Ռիշարդ Պրաչ - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի նկարահանող անձնակազմի անդամ
- Լեխ Սոլուբա - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի նկարահանող անձնակազմի անդամ
- Պյոտր Պրենգովսկի - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի ցրիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 FilmPolski.pl (польск.) — 1990.
- ↑ Draniewicz, Anna B. (2011). Cut off by the 'Iron Curtain' (PDF) (MPhil). University of Bradford. hdl:10454/4927.
- ↑ Abelis, Ona (2015 թ․ ապրիլի 17). «15 Eastern European Cult Classic Films You Should Know About». Flavorwire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Haltof, Marek (2015). Historical Dictionary of Polish Cinema (2nd ed.). Rowman & LIttlefield. էջ 4. ISBN 978-1-4422-4472-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի մասին (լեհ.) filmpolski.pl կայքում
- Կադրեր ֆիլմից fototeka.fn.org.pl կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջուկ (ֆիլմ)» հոդվածին։ |
|